Քաղաքական Միջազգային 

Ֆրանսիան Գուայդոյին ճանաչել է Վենեսուելայի ղեկավար

Ֆրանսիան Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր ղեկավար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է, որ Վենեսուելայում իրավիճակից դուրս գալու ելքը նոր ընտրություններն են, և քանի որ Գուայդոն լեգիտիմություն ունի, կարող է կազմակերպել դրանք:

Գործակալությունը հավելում է, որ Ֆրանսիայի օրինակին մտադիր են հետևել Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Նիդերլանդները:

Նույն շարքից