Փետրվարի 3-ին 35 տարեկան հասակում կյանքից հեռացած Դեցլի մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է սրտի պաթոլոգիան: Այս մասին հատնում է ՌԻԱ ՖԱՆ-ը՝: Սա մահվան նախնական պատճառն է:
Հայտնվում է, որ իրականացվել է փորձագիտական քննություն, վերցվել են բոլոր հնարավոր անալիզները, սակայն մահվան հստակ պատճառը դեռ հայտնի չէ, այն հնարավոր կլինի պարզել ավելի ուշ:
Ամեն դեպքում բժիշկները չեն կարծում, թե ռեփերի մահը վրա է հասել ինֆարկտի կամ ինսուլտի արդյունքում: Բժիշկները բացառում են նաև կողմնակի նյութերի ազդեցությունը սրտի աշխատանքի վրա: