Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ի սահմաններում 2 անհայտ անձինք Տիտոգրադյան փողոցի 2/1 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհանները կոտրել, ներս են մտել և փորձել են այնտեղից հափշտակել չհրկիզվող պահարանը, սակայն, չկարողանալով իրենց սև գործն ավարտին հասցնել, ճիղավները հեռացել են նշված վայրից։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքք քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել են նաև փորձաքրեագետները։
Գ. Շամշյանի տեղեկություններով, նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև որոշ ժամանակ անց, Ջրվեժում։ Նմանատիպ եղանակով կոտրել են Քոչարյան 3/5 հասցեում գործող Varks.am-ի դռներն ու պատուհունները ու փորձել են նույն եղանակով թալանել, սակայն այս դեպքում էլ նորից չհրկիզվող պահարանը ամուր ամրացված է եղել, ու ճիվաղները «երազախաբ են եղել»։
Մանրամասն՝ shamshyan.com