Հայաստան Քաղաքական 

Եղել է օրենսդիրի և գործադիրի հանդիպում. Մակունցը՝ շաբաթ օրվա հանդիպման մասին

Տեղի չի ունեցել հանդիպում կուսակցության և գործադիրի միջև, տեղի է ունեցել հանդիպում օրենսդիրի և գործադիրի միջև: Խմբակցությունն իր լիազորությունների շրջանակներում հրավիրել է գործադիր մարմնին, քննարկել է որոշակի իրադարձություններ, այդ թվում նաև վարչապետի այցերը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով շաբաթ օրը կայացած հայտնի հանդիպման մասին:

Ինչ վերաբերում է մյուս խմբակցություններին, Մակունցը վստահություն է հայտնել, որ մյուսներն էլ կօգտվեն այդ հնարավորությունից և պարբերաբար հանդիպումներ կունենա գործադիրի հետ. «Սա կուսակցական հանդիպում չէր»:

Նշենք, որ հանդիպմանն այլ խմբակցություններից պատգամավորների մասնակցության մասին տեղեկություններ չկան:

Մակունցը խոսեց նաև օրհներգի փոփոխության հարցի մասին՝ հայտարարելով, որ խմբակցությունում նման օրակարգ չկա. «Ինչ վերաբերում է ինձ, ես չեմ ասել, որ կողմ եմ փոփոխությանը: Ես այն կարծիքին եմ, որ խորհրդանիշերի մասով պետք է լինել չափազանց զգուշավոր: Մենք չենք կարող ամեն առիթով դիտարկել խորհրդանիշերի փոփոխության հարցը»:

Նույն շարքից