Հայաստան Քաղաքական 

Ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա. Լիլիթ Մակունց

Այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, պատասխանելով հարցին, թե երբ է կառավարության ծրագիրը ներկայացվելու խորհրդարանին, նշեց, որ այս շաբաթ իրենք քննարկելու են այն. «Հստակ ամսաթվեր նշել չեմ կարող, ենթադրում եմ, որ այս շաբաթ քննարկելու ենք»:

Մակունցը չգիտի, թե ինչ տեսք կարող է ունենալ ծրագիրը, սակայն հանձնաժողովներն առանձին իրենց դիտարկումները ներկայացնելու են տարբեր ուղղություններով, այդ թվում՝ նաև տնտեսական:

Իմ քայլը խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև պարգևավճարների մասին՝ մասնավորապես պատասխանելով հարցին, թե ինչու մարզպետների մասով քայլեր չեն ձեռնարկվում, փոխարենը խորհրդարան հրավիրվեց ՊԵԿ նախագահը. «Մարզպետների հետ հանդիպում եղել է շաբաթ օրը: Պարգևավճարների ինստիտուտը կարևոր է, սակայն մյուս կողմից կարևոր է նաև հանրային արձագանքը և արդարության զգացումը: Ամեն ինչ պետք է բալանսավորված լինի: Մարզպետների, ՊԵԿ-ի և մյուս գերատեսչությունների հարցը պետք է ուսումնասիրել և խնդրին համապարփակ լուծում տալ: Դեռ լուծումներին չենք հանգել, հավաքում ենք ինֆորմացիան: Սակայն, իմ կարծիքով ինքնապարգևատրումների ինստիտուտը պետք է վերանա»:

Մակունցի խոսքերով, պարգևավճարների չափն իրենց անհանգստացրել է. «Գումարների չափը շատ-շատ մեծ են: իսկ լուծումներն ու մոտեցումները բոլորի դեպքում լինելու են նույնը: Ես նաև տեղեկացնեմ, որ կառավարությունում այդ հարցը դիտարկման ենթակա է: Նրանք ևս մեխանիզմներ են մշակվում, որոնք կօգնեն պարգևավճարները չափելի չափորոշիչներով տրամադրել»:

Կառավարության կառուցվածքի մասով էլ Մակունցը ենթադրեց, որ նախարարությունների թիվը կլինի 12, ինքն այս պահին այլ տեղեկատվություն չունի

Նույն շարքից