Հայաստան 

ՊՆ-ում կայացել է գերիների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 13-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: 

 

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով:  Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիների և անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող աջակցության հարցերում:

 

Ամփոփելով նիստի աշխատանքները՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ՝ հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Նույն շարքից