Քաղաքական Բարի օր 

ՀԱՊԿ նախագահությունը կորցնելը կլինի մեր իշխանությունների վարած քաղաքականության սխալի հետևանքը. Մարուքյան

Մենք միշտ ասել ենք, որ ՀԱՊԿ-ն արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Սա ասել ենք մինչև նախագահություն ունենալը, իսկ նախագահությունը կորցնելը կարող է լինել մեր իշխանությունների վարած քաղաքականության սխալի հետևանքը: Այսինքն, եթե մենք կորցնենք այդ պաշտոնը, դա կլինի սխալ որոշման արդյունք: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե կարևորը ոչ թե նախագահությունն է, այլ խնդիրները հասկանալ և դրանց լուծում տալը, Մարուքյանի կարծիքով դրանով փորձ է արվում թերագնահատել նախագահությունը կորցնելը. «Փորձ է արվում բովանդակային հարցից շեղվել: Սակայն, երբ նախագահություն ունես, կարող ես խնդիրներն ավելի հեշտ լուծել: Պետք է նաև հասկանալ, թե ինչու ես կորցնում նախագահությունը»:

Նույն շարքից