Եթե խոսում ես խաղաղության մասին, դա չի նշանակում, որ հացականի տակ ես դնում վճռականությունը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, ով այսօր խորհրդարանում հանդիպում ունեցավ ԱԺ ԼՀ խմբակցության հետ:
Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բանակցող կողմ է և երաշխավորն է Արցախի անվտանգության. «Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Արցախի անվտանգության, Հայաստանը մասնակցում է բանակցություններին, շարունակում է այդ ամենն անել»:
Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպման մասով էլ Մնացականյանն ասաց, որ պետք չէ շտապել, պետք է կառուցել այնպես, որ արդյունքներ լինեն. «Ժամկետները նշանակություն ունեն, սակայն կարևոր է վստահ լինել, որ դինամիկան կպահպանվի»:
Կառուցողական մթնոլորտի մասով էլ ԱԳ նախարարը բառացիորեն ասաց. «Եթե ինձ եք հարցնում, կասեմ, որ հուսով եմ չեմ սխալվում, որ այո»: