Հայաստան 

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով, հունիսի 16-17-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։

 

Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։

 

Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը, միջազգային և տարածաշրջանային օրակարգային խնդիրներ:

 

Նույն շարքից