«Քաղաքապետարանի վարչակազմի՝ այսօրվա հերթական խորհրդակցության ժամանակ եղած հիմնական ուղերձները.
? ՃՏՊ-ների ժամանակ համայնքին պատկանող ունեցվածքը (սյուներ, եզրաքարեր, հենապատեր եւն) վնասող վթարի մասնակիցները պետք է փոխհատուցեն վնասը: ՃՈ տեսուչները կհրավիրեն թաղապետարանի աշխատակցին՝ տեղում ֆիքսելու եւ գնահատելու վնասը,
? Թափառող կենդանիների հարցի լուծմանը տանող նախագիծը պատրաստ է եւ առաջիկայում կներկայացվի Ավագանու հաստատմանը,
? Հունվարին Երևանի քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 116%: Սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 213 մլն դրամով»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։