Հասարակություն 

Ծառուկյանին պատկանող գազալցակայաններն աշխատել են հարկերը թաքցնելով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը տեղեկություն տարածեց, ըստ որի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ Ցեմենտ» ընկերությունը պետությանը պատճառել է 269 մլն դրամի վնաս՝ չվճարված հարկերի տեսքով:

Մեր տեղեկություններով՝ այդ գումարը տասնյակ անգամ գերազանցող վնաս է մեղսագրվում նաև Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին: Դրանք ևս աշխատել են  հարկերը թաքցնելով, իսկ թաքցված գումարի մի չնչին մասն ուղղվել է, այսպես կոչված, բարեգործական շոու ծրագրերի կազմակերպմանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից