Հասարակություն 

Հրապարակված տեսանյութում վարչապետը մեքենայում չի եղել. Փաշինյանի խոսնակ

«Մեքենաները հնարավորինս մոտեցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվտանգության նկատառումներից ելնելով»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակված տեսանյութին, որտեղ վարչապետի ավտոշարասյունը շրջադարձ է կատարում արգելված տեղով։

Կարապետյանի խոսքով, Հայաստանի վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը հետևում է ճանապարհատրանսպորատային երթևեկության կանոններին։ Հրապարակված դեպքի ընթացքում վարչապետը մեքենայում չի եղել, այլ թատրոնից հետո զբոսնել է։

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ պետական պահպանության ծառայությունը համապատասխան միջոցառումներ, այդ թվում ավտոշարասյան երթևեկության հետ կապված իրականացնում է «Հատուկ պետական պաշտպանության անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն»,-ասել է  գործադիրի ղեկավարի մամուլի խոսնակը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից