IT Գիտություն Հասարակություն 

Դիզայները վիզուալացրել է բջջային ցանցի ազդանշանները

analitik.am

Դիզայներ Նիկոլայ Լամը զգայապատրանք ստեղծող աշխատանքների մի ամբողջ շարք է հեղինակել, որոնք պատկերում են մեզ շրջապատող բջջային ալիքները, գրում է vesti.ru-ն:

 

Պատկերները գեղարվեստական հնարքներ չեն: Դիզայներին խորհրդատվություն են տվել ԱՄՆ առաջատար համալսարանների պրոֆեսորները: Ստացված նկարներում կարելի է տեսնել յուրօրինակ ծիածանային «սարեր», որոնք շրջապատում են բնակավայրերը: Առկա գույները նշանակում են տարբեր հաճախականությունները:

 

Դա նկարչի առաջին նման աշխատանքը չէ: Լամն ավելի վաղ մոդելավորել էր Wi-Fi ազդանշանները: Համացանցում տարածվել էր նաև նրա աշխատանքների շարքը, որտեղ նա պատկերել էր «Բարբի» տիկնիկի՝ միջին վիճակագրական աղջկա կառուցվածքով:


Նույն շարքից