Հասարակություն 

Հայտնաբերվել է Գյումրու օլիմպիական մարզապատանեկան դպրոցի մարզիչի կախված դին

Երեկ՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա կախված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Իկիլիկյանի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից