Հասարակություն Պատահարներ 

Դավիթաշենի կամրջին «Mercedes»-ը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին

analitik.am

Փետրվարի 5-ին, ժամը 00:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ք.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին:

Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքնան:

 

Նույն շարքից