Քաղաքական Միջազգային Բարի օր 

ԵՄ-ն հավատարիմ է Իրանի հետ պայմանագրին, սակայն «բայցեր» կան

Եվրամիությունը հաստատել է, որ հավատարիմ է մնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին ստորագրված համաձայնագրին և մտադիր է զարգացնել համագործակցությունը Թեհրանի հետ: Այս մասին ասված է ԵԽ տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն նկատել է և գնահատում է Իրանի ջանքերը՝ պայմանագրին հավատարիմ մնալու գործում և ցավում է նոր ամերիկյան պատժամիջոցների համա: Իրանի հետ հարաբերություններում ԵՄ-ն մտադիր է զարգացնել համագործակցությունը տնտեսական, առևտրային-ինովացիոն, տրանսպորտի, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, միգրացիոն  և մարդու իրավունքների ոլորտներում:

Նույն հայտարարության մեջ  Եվրամիությունն իր անհանգստությունն է հայտնում Իրանի կողմից Սիրիայում և Լիբանանում ոչ պետական կառույցներին աջակցելու մասով: Բացի դրանից, ԵՄ-ին անհանգստացնում է իրավիճակը, որն Իրանում կա մարդու իրավունքների հարցում. Իրանում չափից շատ են մահապատիժ կիրառում: Եվրոպայից կոչ են անում Իրանին վերջ տալ անչափահաս հանցագործներին մահապատժի ենթարկելը:

 

Նույն շարքից