Ֆրանսիայում բնակելի տանը հրդեհ է տեղի ունեցել, ինչի արդյունքում 8 զոհ կա: Այս մասին հայտնում է France Info-ն:
Ինչ վերաբերում է վիրավորներին, ապա նրանց թիվը հասնում է 30-ի: Վիրավորներից 6-ը հրշեջ են:
Փարիզի դատախազությունից հայտնել են, որ այս պահին դիտարկվում է միտումնավոր հրդեհի վարկածը, ձերբակալվել է մի կին, ով ապրում է նույն տանը:
Հավելենք, որ հրդեհը բռնկվել է այս գիշեր, տեղի ժամանակով ժամը 01:00-ին: