Այսօր, փետրվարի 5-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչի կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 01 AP 010 համարանիշի ավտոմեքենան։ Վերջինս «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Սայաթ-Նովա փողոցից, որի վարորդը եղել է Անի Զուրաբյանը։ Զուրաբյանը տևական ժամանակ հրաժարվել է ճանապարհային ոստիկաններին ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և հրաժարվել է սթափության փորձաքննություն անցնել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ի վերջո, նա ներկայացրել է վարորդական իրավունքի վկայականը։ Պարզվել է, որ ժամկետանց է եղել և, ի վերջո, համաձայնվել է անցնել սթափության փորձաքննություն, ինչի արդյունքում պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում, ինչի համար տեսուչի կողմից նրա նկատմամբ վարչական ակտ է կազմվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: