Հասարակություն 

Բացառիկ. Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի հարցաքննության տեսանյութը

Բրիտանական Daily Mail-ը հրապարակել է Մայքլ Ջեքսոնի հարցաքննության տեսանյութը՝ մանկապղծության գործով: Տեսանյութը նախկինում անհայտ է եղել: Պարբերականը գրում է, որ սա փոփի արքայի հարցաքննության միակ տեսանյութն է:

Հարցաքննությունը տեղի է ունեցել 1996 թվականի մարտի 1-ին, Նյու Յորքի Four Seasons  հյուրանոցում:

Հավելենք, որ Ջեքսոնին առաջին անգամ մանկապղծության մեջ մեղադրեցին 1993 թվականին: Գործը փակվեց ապացույցների բացակայության արդյունքում:

2004 թվականին Ջեքսոնին նոր մեղադրանք առաջադրեցին, գործը հասավ դատարան, որտեղ երգչին անմեղ ճանաչեցին:

 

Նույն շարքից