Քաղաքական գլխավոր 

Խնդիրը լուծեք, ինչպես ցանկանում եք, բայց առանց պատերազմի. ԱՄն դիրքորոշումը՝ Արցախի հարցում

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը տարածաշրջան կատարած այցի ժամանակ կարողացել է ակտիվ շփվել և ծանոթանալ երկրների ղեկավարների հետ: Այսօր՝ փետրվարի 5-ին «Արցախյան հակամարտության նոր շրջափուլ. Խաղաղ գործընթացի ակտիվացման պատճառները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բոլթոնի զանգին, Սարգսյանը նշեց, որ վերջինս զանգահարել է Փաշինյանին վերանշանակման կապակցությամբ շնորհավորելու համար, իսկ Արցախի հարցի մասին քննարկում չի եղել, ինչի մասին խոսել է Փաշինյանը:

Նշենք, որ Բոլթոնը զանգահարել էր նաև Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին: Եթե Վրաստանի ղեկավարին զանգը եղել է Վենեսուելայի հարցում աջակցության համար շնորհակալություն հայտնելու նպատակով, ապա Ալիևին զանգը եղել է բալանսը պահպանելու համար, քանի որ զանգ էր եղել Փաշինյանին:

Խնդրի կարգավորման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշման մասով, քաղաքագետը կարծում է, որ Սպիտակ տան կարճ բանաձևն է՝ խնդիրը լուծեք, ինչպես ցանկանում եք, բայց առանց պատերազմի:

 

Նույն շարքից