Հասարակություն Ֆեյսբուք 

Մենք ոչ նացիստ ենք, ոչ ֆաշիստ. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս ադրբեջանցին, որը օրերս ազատ է արձակվել, կրել է իր պատիժը՝ համաձայն նրա դեմ ներկայացված մեղադրանքի։ Մենք ոչ նացիստ ենք, ոչ ֆաշիստ, և եթե մարդ կրել է իր պատիժը, ըստ օրենքի՝ նա պետք է ազատ արձակվի։ Պատիժը կրելու ժամկետները ևս օրենքի շրջանակում են, այստեղ որևէ խտրականություն չի կարող լինել։ Մենք, ի տարբերություն Ադրբեջանի, նորմալ երկիր ենք և անկախ ամեն ինչից՝ որպես հիմք ենք ընդունում հանցանքի բնույթը:

Քանի որ Ադրբեջանը նացիստական երկիր է, նա միշտ այս հարցերով շահարկումներ է թույլ տալիս, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է գնանք իրենց ճանապարհով։ Ստացվում է այնպես, որ իրենք անմեղ մարդկանց պահում են միայն նրա համար, որ նրանք հայեր են։ Հիմա ի՞նչ, մենք էլ այդպես անե՞նք, առևագե՞նք մարդկանց։ Այդ դեպքում ինչո՞վ կտարբերվենք իրենցից»:

 

Նույն շարքից