Այսօր՝ փետրվարի 5-ին, լրագրողների հետ հանդիպմանը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք արտգործնախարարությունն ու անձամբ նախարարը մասնակցություն ունեցել են ունեցել Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպման կազմակերպմանը, նախ նշեց, որ հանդիպումը կրել է ոչ պաշտոնական բնույթ, եղել է բաց օրակարգով, կրել է ճանաչողական բնույթ. «Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հնարավոր հանդիպման մասին խոսվել է նաև ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախախարների և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ: Պետք է հստակ արձանագրել, որ այս և արտաքին քաղաքական այլ հարցերում լիակատար համակարգում կա վարչապետի և ԱԳ նախարարի միջև»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցին, Նաղդալյանը նշեց, որ այն կայանալու է փետրվարի վերջին, սակայն օրակարգի մասին այս պահին մանրամասներ հայտնլ չի կարող, այդ մասին կխոսվի այցին ավելի մոտ ընկած օրերի ընթացքում: