Երկկողմ օրակարգի տարբեր հարցերի առնչությամբ մենք մշտական կապի մեջ ենք Բելառոսի մեր գործընկերների հետ, իսկ նախագահ Լուկաշենկոն սպասված հյուր է Հայաստանում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ Նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը, խոսելով այն մասին, թե արվում են արդյո՞ք քայլեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հայաստանյան այցի մասով:
Ավելի վաղ Լուկաշենկոն ոչ մեկ անգամ է հայտարարել, որ ցանկանում է այցելել Հայաստան, և եթե հրավեր լինի, ինքը կանի դա:
Նաղդալյանը նշեց, որ հարցի ուղղությամբ շարունակվելու են աշխատանքները նաև դիվանագիտական խողովակներով: Իսկ ինչ վերաբերում է այցի ժամկետներին, այդ մասով հստակ որևէ բան ասել ԱԳՆ խոսնակը չի կարող: