ՀՀ ԱԳ նախարարությունը հավատարմագիր է տվել «Թուրան» ադրբեջանական գործակալության խմբագրին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նաղդալյանը նշել է, որ վերջինիս կողմից դիմում է եղել նախարարությանը՝ հավատարմագրվելու և Հայաստանում գործունեություն ծավալելու համար: Բոլոր անհրաժեշտ գործողություններից հետո որոշում է կայացվել բավարարել դիմումը, ինչից հետո ադրբեջանական գործակալության խմբագիրը լրագրողական խմբի հետ ժամանալ է Հայաստան:
ԱԳՆ խոսնակն հավելել է, որ այցը կրում է բացառապես մասնագիտական բնույթ: