Գլխավոր Իրավական 

Ի՞նչ հանցագործություններ են կատարվել 2018-ին Հայաստանում

analitik.am

ՀՀ վիճակագրական վարչությունը հրապարակել է Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի վիճակագրությունը: Դրա համաձայն 2018-ին հանցագործություններն ավելացել են 2327-ով 2017-ի համեմատ: Այսպես.

2018-ին  2471 դեպքով   ավելացել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների թիվը՝ 2017-ի համեմատ:

2017 թվականին գրանցվել է ոչ մեծ ծանրության 11 043 հանցագործություն, 2018-ին՝ 10 779 դեպք, միջին ծանրության՝ 6 348 հանցագործություններ 2017-ին, իսկ 2018-ին արդեն՝ 7 905 դեպք, ծանր հանցագործություններն էլ 2018-ին ավելացել են  914 դեպքով՝ 2729-ից դառնալով  3 643 : Ավելացել է նաև առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ 2017-ին գրանցվել է 164 դեպք, իսկ արդեն 2018-ին՝ 224:

Ավելացել է նաև հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների թիվը՝ 8 դեպքով՝ 2017-ի 52-ի փոխարեն 2018-ին գրանցվել է 60 դեպք:

Ինչ վերաբերում է հանցատեսակներին, ապա մարդու դեմ ուղղված հանցագործությունները 2018-ին կրճատվել են 69 դեպքով՝ 2017-ին՝ 4 868, 2018-ին՝ 4 799: Կրճատվել է նաև սպանությունների թիվը՝ 2017-ի 49 դեպքի փոխարեն 2018-ին գրանցվել է 35 սպանության դեպք, սակայն ավելացել են սպանության փորձի դեպքերը՝ 2017-ին՝ 23 դեպք, 2018-ին՝ 30 դեպք:

Կրճատվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը՝ 2017-ին գրանցվել է 1 113 դեպք, որից 194 ծանր, իսկ 2018-ին արդեն՝ 1 023 դեպք, որից՝ 191 ծանր:

Կրճատվել են նաև սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2017-ին՝  102 դեպք, 2018-ին՝  84 դեպք: 46 դեպքով ավելացել է մարդու դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը՝ 2017-ին 3 581 դեպք, 2018-ին՝ 3 627  դեպք:

Կտրուկ ավելացել են  ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտման դեպքերը՝ 311 դեպքով, որից մահվան ելքով գրանցվել է 220 դեպք, 2017-ին՝ 176: Ավելացել են նաև խուլիգանության դեպքերը՝ 32 դեպքով, որից զենքի գործադրմամբ կատարվել է 53-ը, համեմատության համար նշենք, որ 2017-ին զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը 41 էր:

Կտրում նվազել է  թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը՝ 2017-ին գրանցվել է   1271 դեպք, իսկ 2018-ին՝ 877  դեպք:

Փոխարենն ավելացել է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված այլ հանցագործությունների թիվը՝ 2017-ին՝ 347 դեպք, իսկ 2018-ին՝  443 : Ավելացել են նաև սեփականության դեմ ուղղված հանցագործությունները՝ 2010 դեպքով, 2017-ին գրանցվել է 8 102 դեպք, իսկ 2018-ին՝ 10 112 դեպք, որից 492-ը պետական կամ հանրային գույքի հափշտակություններ են:
Կտրուկ ավելացել են նաև խարդախության դեպքերը՝ 2017-ին գրանցվել է 32 դեպք, իսկ 2018-ին՝ 210 դեպք: Նույն վիճակն է նաև յուրացման կամ վատնման դեպքերի պարագայում՝ 2017-ին գրանցվել է  43 դեպք, իսկ 2018-ին՝ 226:

1453 դեպքով ավելացել է  անձնական գույքի հափշտակությունների թիվը՝ 2018-ին գրանցվել է  8 886 դեպք, 2017-ին՝  7 433, որից.

Կողոպուտ 239, 2017-ին՝  182
գողություն 7 043, 2017-ին՝  5 909
դրանից` բնակարանային 1 438, 2017-ին՝  889
խարդախություն 1 245, 2017-ին՝ 1 051
յուրացում կամ վատնում 313, 2017-ին՝  245
տրանսպորտային միջոցներ փախցնելը 48, 2017-ին՝ 44
սեփականության դեմ ուղղված այլ հանցագործություններ 686, 2017-ին՝ 495:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նույնպես ավելացել են՝ 82 դեպքով՝ 2017-ին գրանցվել է  553 դեպք, 2018-ին՝ 635 :
Զգալիորեն ավելացել են  կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելու, պահելու կամ իրացնելու դեպքերը՝ 114 դեպքով, 2017-ին գրանցվել է   92 դեպք, 2018-ին՝ 206:
Ավելացել է նաև  պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ 304 դեպքով, 2017-ին գրանցվել է
2 956 դեպք, իսկ 2018-ին՝  3 260,այդ թվում.

Պաշտոնեական լիազորություններ չարաշահելը և անցնելը 240 դեպք, 2017-ին՝  150,
կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը 461 դեպք, 2017-ին՝ 163,
իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը 54 դեպք, 2017-ին՝ 48,
պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ 2 505 դեպք, 2017-ին՝ 2 595
Այլ հանցագործություններ 234  դեպք, 2017-ին՝ 155
Հանցագործությունների ընդհանուր քանակից` կոռուպցիոն բնույթի հանցագործություններ 1 353 դեպք, 2017-ին՝ 634:

 

 

Նույն շարքից