Հայաստան 

Շվեյցարիան ԼՂ հակամարտող կողմերին շփման գծում դժբախտ միջադեպերի նվազեցման կոչ է անում

analitik.am

ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին առաջընթացի հասնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բարձր մակարդակի հանդիպումների միջոցով:

 

Այս մասին analitik.am -ի հետ զրույցում նշեց  Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, ով 1995-1996 թվականներին ԵԱՀԿ Շվեյցարիայի նախագահության ընթացքում որպես Շվեյցարիայի պատվիրակության մշտական անդամ մասնակցել է ԼՂ բանակցություններին: Դեսպանի գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իննսունականներից ի վեր շատ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոնց մասին կարելի լիներ խոսել: Իրավիճակն այնպիսին է, ինչպես քսան տարի առաջ, հակամարտության առանացքային խնդիրները շարունակում են մնալ չլուծված:

 

Նույն շարքից