Հասարակություն 

Դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները

«Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Զվարթնոց» օդանավակայանին: Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին:

Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները:

«Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում «Գերմանիա» ընկերության պաշտոնական ներկայացուցչության հետ:

 

Նույն շարքից