Հայաստան Քաղաքական 

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Ազգային ժողովը չի մերժի Հանրապետականի խնդրանքը

Եթե հանրապետական կուսակցությունը մի օր ցանկանա խորհրդարանում քննարկում անցկացնել, կարծում եմ, որ Ազգային ժողովը դահլիճը կտրամադրի իրենց, այլ խնդիր է՝ արդյո՞ք կկարողանան նրանք 132 մարդ հավաքել, թե՝ չէ: Լրագրողների հետ զրույցում հայտարարաել է, որ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հանրապետականների քննադատություններին:

Ավելի վաղ ՀՀԿ-ականները քննադատել էին Նիկոլ Փաշինյանի թիմին Ազգային ժողովում շաբաթ օրվա հանդիպման համար, որի ընթացքում քննարկում էր եղել ԱԺ Իմ քայլը խմբակցության և կառավարության որոշ անդամների միջև: Հանդիպմանը ներկա էր եղել նաև վարչապետ Փաշինյանը:

Սիմոնյանի համար նորմալ է, որ որևէ կուսակցություն դիմի Ազգային ժողովին, որն իր կարծիքով պարտավոր է տրամադրել դահլիճը. «Այդ դահլիճը չի պատկանում ԱԺ անցած կուսակցություններին, կամ 1-2 ուժի: Այն Հայաստանի Հանրապետությանն է»:

Նույն շարքից