Հայաստան 

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Պրահա

Չեխիայի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ հունիսի 16-18-ը աշխատանքային այցով կմեկնի Պրահա: Պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Էդմոն Մարուքյանը և Նիկոլ Փաշինյանը: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից, Պրահայում հանդիպումներ կլինեն խորհրդարանի նախագահ պարոն Յան Համշեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցե­րի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ:

 

Հանդիպումներ են նախատեսված նաև Չեխիայի Սենատի փոխնագահի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարա­բերությունների դեպարտամենտի ղեկավարի, ինչպես նաև Չեխիայի առաջին փոխարտ­գործնա­խարարի հետ:


Նախատեսվում է քննարկել խորհրդարանական համգործակցության ակտի­վա­ց­ման և համատեղ գործերին առնչվող խնդիրներ: 

Նույն շարքից