Հասարակություն 

Ջորջ Սորոսի՝ Հայաստան այցելելու հետ կապված որևէ պայմանավորվածություն չկա. Այսօր

Դավոսում Հայաստանի պատվիրակության և Բաց հասարակության հիմնադրամների (Open Society Foundations) հիմնադիր, գործարար և բարերար Ջորջ Սորոսի միջև որևէ հանդիպում նախատեսված չի եղել և չի էլ կայացել: Այս մասին հայտնում է Aysor.am-ը՝ հղում անելով ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

«Դավոսում Հայաստանի պատվիրակության և Ջորջ Սորոսի միջև որևէ հանդիպում նախատեսված չի եղել և չի էլ կայացել։ Ջորջ Սորոսի՝ Հայաստան այցելելու հետ կապված որևէ պայմանավորվածություն չկա», - փոխանցել է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը։

 

Նույն շարքից