Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը որոշում է կայացրել ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայաց ցեղասպանության ազգային հիշատակի օր հայտարարելու մասին: Այս մասին Մակրոնը խոսել է փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Մակրնոը հավելել է, որ ֆրանսիացի հայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է, «Քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողության մասնիկն է, այն պետք է հարգվի մեր հանրապետության կողմից: Ես ամբողջ ուժով պայքարելու եմ ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ, որը վիրավորում է սպանվածների հիշատակն ու ողջերի արժանապատվությունը»:
«Հիմա Թուրքիայի նախագահը չի կիսում մեր տեսակետն այդ հարցում և մեր արժեքները այս կոնտեքստում: Սակայն Էրդողանը ամբողջ թուրք ժողովուրդը չէ»,-ասել է Մակրոնը՝ հավելելով, որ ջանքեր կգործադրի Հայոց ցեղասխանության հարցում Էրդողանի հետ երկխոսություն սկսելու համար: