1996 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվայում օգնել է Թինա Թյուրներին բուժել մրսածությունը՝ այդ նպատակով օգտագործելով ռուսական օղին: Այս մասին Լենտայի հետ զրույցում հայտնել է SAV Entertainment-ի հիմնադիր Նադեժդա Սոլովյովան:
Նշվում է, որ համերգից առաջ Թյուրները բարձր ջերմություն է ունեցել և ստիպված է եղել այդ վիճակով ելույթ ունենալ: Ընդ որում, նա կտրականապես հրաժարվել է համերգները չեղյալ համարելուց և հիվանդանոց գնալուց:
Թյորներին օգնության է հասել նրա երկրպագուներից մեկը, ով Թյորների հետ գնացել է ռեստորան և ռուսական օղի խմել: Հաջորդ օրը երգչուհին արդեն առողջ է եղել:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ այդ երկրպագուն եղել է Թրամփը: