Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել եզդիների հոգևոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բեգին և ընտանիքին:
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցավակցություններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին և ողջ եզդի ժողովրդին:
Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել ձեր հորը` Թահսին Բեգին, ում հետ ջերմ հանդիպում և զրույց ունեցանք:
Նա շատ արժանավոր անձ էր և ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների և նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում և մեր երկիրը նկատում իբրև իրենց երկրորդ տունը», - ասված է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբությունը մաղթել է, որ Բարձրյալը խաղաղության մեջ հանգչեցնի հանգուցյալ Թահսին Բեգի հոգին:
ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը
ցաւակցագիր է յղել Միրէ Միրա Թահսին Բէգի ընտանիքին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցաւակցագիր է յղել եզդիների հոգեւոր առաջնորդ Միրէ Միրա Թահսին Բէգի որդուն` Միրա Հազիմ Թահսին Բէգին եւ ընտանիքին:
«Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր ցաւակցութիւններ ենք բերում Ձեզ, ձեր ընտանիքի անդամներին եւ ողջ եզդի ժողովրդին:
Հաճելի էր մեզ համար տարիներ առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիւրընկալել ձեր հօրը` Թահսին Բէգին, ում հետ ջերմ հանդիպում եւ զրոյց ունեցանք:
Նա շատ արժանաւոր անձ էր եւ ոգեշնչող առաջնորդ ողջ աշխարհի եզդիների եւ նրանց համար, որոնք ապահով ապրում են Հայաստանում եւ մեր երկիրը նկատում իբրեւ իրենց երկրորդ տունը», - ասուած է Վեհափառ Հայրապետի ցաւակցագրում:
Կիսելով եզդի ժողովրդի վիշտը` Նորին Սրբութիւնը մաղթել է, որ Բարձրեալը խաղաղութեան մէջ հանգչեցնի հանգուցեալ Թահսին Բէգի հոգին: