Հայաստան Քաղաքական 

Տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Քննարկվել և հաստատվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միության միջազգային խորհրդարանական կազմակերպություններում խմբակցությունների ներկայացվածության համամասնության հարցը: Պատվիրակությունների կազմի հաստատմանը ԱԺ խորհուրդը կանդրադառնա փետրվարի 6-ի նիստում:

Այնուհետև խորհուրդը քննարկել և սահմանել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև կազմակերպչական մի շարք հարցեր:

 

Նույն շարքից