Փետրվարի 7-ից 8-ը նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Տալլին, Էստոնիա: Այցի ընթացքում նախատեսվում են արտգործնխարարի հանդիպումները Էստոնիայի վարչապետի, ԱԳ նախարարի, ինչպես նաև խորհրդարանի ղեկավարի հետ։
Նախատեսված է ԱԳ նախարարի հանդիպումը IT ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ԱԳ նախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Տալլինում կայանալիք ԱլԳ երկրների 6-րդ տարեկան համաժողովին, որը նվիրված է Արևելյան գործընկերության 10-ամյակին: