Հասարակություն 

Դեցլի հայրը ներողություն է խնդրել որդուց

Փետրավարի 3-ին կյանքից հեռացած Կիրիլ Տոլմացկիի հայրը՝ Ալեքսանդր Տոլմացկին, Ինսթագրամի իր էջում ներողություն է խնդրել որդուց:

«Ներիր ինձ, հնարավոր է ես իրոք վատ հայր եմ եղել: Սակայն իմացիր, որ քո հանդեպ իմ սերն անսահման է: Երեխաները ծնողների երազանքների մարմնավորումն են: Ես հպարտանում եմ քեզանով»,-գրել է ավագ Տոլմացկին:

Նշենք, որ Դեցլը լարված հարաբերություններ է ունեցել հոր հետ, և ինչպես հայտնում է Ալեքսանդր Տոլմացկին, որդու մահվանից առաջ իրենք այդպես էլ չեն կարողացել զրուցել:

 

Նույն շարքից