Հայաստան 

Միայն տկարամիտները կարող են Ռուսաստանին Հայաստանի դաշնակիցը համարել. Պարույր Հայրիկայն

analitik.am

Եթե ղարաբաղյան հարցի լուծումը կախված լիներ միայն Ռուսաստանից, ապա նա խնդիրը կլուծեր թեկուզ Ադրբեջանի՝ Եվրասիական միությունում ներգրավելու դիմաց: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԻՄ նախագահ պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան կատարելիք այցին:

 

Նշենք, որ փորձագետների կարծիքով, Բաքուն հույս ունի այս այցի ընթացքում ԼՂ հակամարտոիւթյան կարգավորման հարցում ստանալ Ռուսաստանի աջակցությունը, իսկ ահա Մոսկվան՝ փոխարենը Ադրբեջանին տեսնել Եվրասիական միության կազմում:

 

«Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, գաղտնիք չէ, և միայն հայերի ստորաքարշ տեսակը դա կարող է բիզնես համարել: Ռուսաստանի էությունը հասկանալի է, հետևապես այդ երկրից կարելի է ամեն ինչ սպասել: Այնինչ հայտնի է, որ Արևմուտքը, ի տարբերություն Ռուսաստանի, հակամարտությունների գոտիներում երբեք զենք չի վաճառում: Այսքանից դատելով՝ կարելի է ասել, որ միայն տկարամիտները կարող են Ռուսաստանին Հայաստանի դաշնակից համարել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

ԱԻՄ նախագահի խոսքով, Ռուսաստանն իր գործակալական ցանցով, ՀՀ իշխանությունների աջակցությամբ, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով հասնում է իր նպատակին՝ Հայաստանն առանց հայերի ծրագրի իրագործմանը: «Պուտինյան Ռուսաստանից լավ բան սպասել հնարավոր չէ: Մի իշխանություն, որ սեփական ժողովրդի հանդեպ այդքան թշնամաբար է տրամադրված, , ինչո՞ւ պետք է բարեկամաբար տրամադրվի հայերի նկատմամբ: Բարեբախտաբար, Ռուսաստանը կաշկանդված է Արցախի հարցում, և ԼՂ հակամարտության կարգավորումը միայն նրանից կախված չէ»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նույն շարքից