Հասարակություն 

Նախկին պատգամավորները գումարի դիմաց բռնաբարել են երեխաներին և 18+ ֆիլմեր նկարել

Աստրախանում սկսվել են դատական նիստերը, որոնց ընթացքում պետք է քննվի նախկին պատգամավորներ Վիտալի Կուրկսովի և Իգոր Պոպլևկոյի գործը: Նախկին պատգամավորները մեղադրվում են երեխաների բռնաբարության և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեջ: Ընդհանոր առմամբ քննվելու 78 նման դեպք:

Երեխաները եղել են 8-17 տարեկան: Գործողությունները տեղի են ունեցել 53-ամյա Կուրսկովի տան, ուր հյուրի կարգավիճակով երբեմն եղել է նաև Պոպլևկոն:

Ոստիկանությունը նախկին պատգամավորների հանցագործության մասին տեղեկացել են հարևանի միջոցով: Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, Կուրսկովը փորձել է փախուստի դիմել, սակայն ձախողվել է:

Պատգամավորի տանը զննության արդյունքում հայտնաբերվել են պոռնոգրական բնույթի լուսանկարներ և տեսանյութեր՝ այդ թվում նաև երեխաների մասնակցությամբ:

Մեղադրանք է առաջադրվել նաև նախկին պատգամավորների 22-ամյա հանցակցին, ով 8-12 տարեկան երեխաներ է որոնել նրանց համար:

Հավելենք, որ Կուրսկովն ու Պոպլևկոն հեռացվել է Միասնական Ռուսաստան կուսակցությունից:

 

Նույն շարքից