Մենք ընդդիմության առաջարկել էինք որոշ պատվիրակություններում ունենալ ներկայացվածություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ հավելելով, որ համապատասխան առաջարկ է արվել ընդդիմությանը. «Մենք ասացինք, եթե ընդդիմությունն այս հարցի հետ կապված գա կոնսեսուսի, Իմ քայլը խմբակցությունը պատրաստ է գնալ զիջման և իր քվոտայի հաշվին տեղեր տալ ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին»:
Մակունցը նշել է, որ արդյուքում ընդդիմության շարքերում կոնսեսուս չի եղել, ԼՀԿ-ն դեմ է եղել, ինչից հետո կիրառվել է համամասնության սկզբունքը:
Հարցին, թե նորմալ է արդյո՞ք, որ Սևծովյան տնտեսական համագործակության կազմակերպության և ՆԱՏՕ-ի պատվիրակություններում ընդդիմությունից ներկայացուցիչներ չեն լինելու, Մակունցը նշել է, որ Իմ քայլն այլ տարբերակներ էլ է առաջարկել ընդդիմությանը՝ ռոտացիոն սկզբունք, կամ մեկ պատվիրակությունում մեկ խմբակցությունից լինի, մյուսում՝ մյուսից, սակայն ընդդիմությունը բոլոր տարբերակները մերժել է: