Հայաստան Քաղաքականություն 

Օդում կախված լուրերի համաձայն, այդ մարդիկ մուծվել են Նիկոլ Փաշինյանին. Հարությունյան

Սերժ Սարգսյանին ճամպրուկներով գումար տանողներն ազատության մեջ են և շարունակում են բարգավաճել, նրանց հետևից որևէ մեկը չի գնում: Այսօր՝ փետրվարի 6-ին, հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հարությունյանի խոսքերով, այսօր շատ մարդիկ կան, ովքեր տեղեկացված են, որ բոլոր այն մարդիկ, որոնց հետևից չեն գնում և որոնց մասին ասել է Փաշինյանը, որ թալանել են երկիրը, մուծվում են Նիկոլ Փաշինյանին. «Կամ Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ այդ մարդիկ կոռուպցիայի մեջ են: Հայաստանը փոքր երկիր է և օդում կախված լուրերի համաձայն, այդ մարդիկ մուծվել են Նիկոլ Փաշինյանին»:

Հարությունյանի համար տարօրինակ է, որ այսօր չեն գնում օրիինակ նախկին ֆիննախ Գագիկ Խաչատրյանի հետևից. «Այն ժամանակ ինֆորմացիա կար, որ Խաչատրյանն ամսական 50 միլիոն դոլար է տանում Սերժ Սարգսյանին: Հիմա հնարավոր է ուսապարկով են տանում, ես չգիտեմ, կամ փոխանցում են: Փաշինյանն ասում է, որ կոռուպցիան վերացել է, բա ուր են այդ գումարները, դրանք պետբյուջե չեն մտել»:

 

 

  • 791
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 2
  •  
  •  
  •  
    794
    Shares

Նույն շարքից