Քաղաքական Միջազգային 

Մակեդոնիային թույլ տվեցին մտնել ՆԱՏՕ

ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները ստորագրել են համապատասխան պրոտոկոլը, որը վերաբերում է դաշինքին Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությանը: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել  է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Հիմա, երբ պրոտոկոլը ստորագրվել է, դաշինքի անդամ 29 երկրները պետք է վավերացնեն այն, իսկ մինչ այդ Մակեդոնիան ՆԱՏՕ-ի աշխատանքներին կմասնակցի հրավիրյալ անդամի կարգավիճակով:

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2019 թվականի դեկտեմբերին:

 

Նույն շարքից