Քաղաքական գլխավոր 

ՀԱՊԿ անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը մնում է օրակարգում. Սիդորով

ՀԱՊԿ անդամ երկրների միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը մնում է օրակարգում, ակտիվ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Այս մասին հայտարարել է կազմակերպության միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը:

Սիդորովի խոսքերով, ՀՕՊ-ի հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, որը լուծվում է ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական անվտանգությունն ապահովելու համար. «Կովկասում ստեղծված միավորված ՀՕՊ համակարգերը ստեղծվել են երկկողմ համաձայնագրերի հիմքով, սակայն ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև, արևելաևրոպական  տարածաշրջանում՝ Բելոռուսի և Ռուսաստանի միջև, կենտրոնական տարածաշրջանում՝ Ղազախստանի և Ռուսաստանի միջև» :

ՀԱՊԿ միավորված շտաբի պետը հավելել է, որ հիմա ակտիվ աշխատանքներ են տարվում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերն ընդլայնելու ուղղությամբ՝ այնտեղ ներգրավելով Տաջիկստանն ու Ղրղզստանը. «Իսկ որպես առաջիկա խնդիր համարվում է ՀԱՊԿ միավորված ՀՕՊ համակարգի ստեղծումը» :

 

Նույն շարքից