Ճիշտ է՝ մարտի 1-ը բացահայտելով զոհերին չենք վերադարձնի, սակայն դրանով հիմք կստեղծենք, որպեսզի հետագայում նման բաներ չկրկնվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Աղազարյանի կարծիքով, Մարտի 1-ին տեղի է ունեցել ամենասարսափելին Հայաստանի նորօրյա պատմության մեջ. «Իշխանությունները Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծել են իրավիճակ հակաօրինական ձևերով իրենց իշխանությունը պահելու համար»:
Հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում տեսակետին, թե սա անձնական վրեժխնդրություն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, իշխանական պատգամավորը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը Աստծու պարգև է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար. «Որովհետև Փաշինյանը շատ բարի է, մարդասեր և շատ հետևողական իր քայլերի մեջ: Եթե Փաշինյանի փոխարեն ուրիշը լիներ, շատ բաներ կարող էր այլ կերպ լիներ»: