Արամ Հարությունյանի համար տարօրինակ է, որ արմատներով դաշնակ Հովիկ Աղազարյանը մեծարում է, իր խոսքերով, Լևոն Տեր-Պետրոսյանի հոգևոր զավակին՝ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, որ վերջինս բարի ու է մարդասեր:
Նման հայտարարությամբ Իմ քայլը խմբակցության պատգամավոր հանդես եկավ այսօրվա ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ Փաշինյանն Աստծո պարգև է Ռոբերտ Քոչարյանի նմանների համար:
Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին փակեց Դաշնակցությունը: Ինչ վերաբերում է նրան, թե ով է բարի ու ով պարգև, ապա ասեմ, որ նախկին իշխանությունները պետք է հետևողական լինեին, ու մարտի 1-ի գործով դատապարտվածները պետք է իրոք իրենց պատիժը կրեին: Եթե Նիկոլ Փաշինյանը Արցախ հարցում Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, փախնելու հարցում Վանե Սիրադեղյանի հոգեզավակն է: Եթե մարդը մարտի 1-ին 1,5 ամիս փախուստի մեջ է լինում, հետո համաներումով ազատվում է, նա որևէ բարոյական իրավունք չունի մարտի 1-ի մասով: Դա նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը դուրս գա ու Վազգենին հետմահու դատապարտեն չգիտեմ ինչի համար: Իսկ ես չեմ փախել:
Ինչ վերաբերում է Քոչարանի մեղավորությանը, Հարությունյանը կարծում է, որ երկրորդ նախագահը մեղավոր է այն հարցում, որ ուշ է մտցրել արտակարգ իրավիճակ, ինչը եթե ավելի շուտ լիներ, հնարավոր է զոհեր չլինեին. Պետք է դատվեին Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը, սակայն, վաղը պետք է պաշտոն ստանա:
Աղազարյանը նշեց, եթե Ջհանգիրյանին պաշտոն տալու հարց լինի, ինքը կխոսի դրա դեմ: