IT Հասարակություն 

Բջջային հեռախոսները վտանգավոր են մարդու մաշկի համար

analitik.am

Գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել և պարզել, թե որոնք են մարդու մաշկի համար ամենավտանգավոր իրերը: Ինչպես տեղեկացնում է РосБалт-ը՝ դրանք են՝ բջջային հեռախոսները և էներգախնայող լամպերը, որոնց լույսը հավասար է ուլտրամանուշակագույն ճառագայթներին:

Եթե լամպերը, որոնք գտնվում են 30 սմ հեռավորության վրա և պատված են հատուկ շերտով, դառնում են գրեթե անվնաս, ապա հեռախոսներից պաշտպանվելը բարդ խնդիր է:

Մարդկանց, ովքեր ցանկանում են հետևել իրենց առողջությանը, լամպի լույսից պաշտպանվելու համար խորհուրդ են տալիս տեղադրել հատուկ էկրաններ, որոնք կարող են կլանել ուլտրամանուշակագույն լույսերը:

Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից աշխարհում մաշկի քաղցկեղով տառապող մարդկանց թիվը պարբերաբար աճում է: Շատ մարդիկ, ովքեր ժամերով խոսում են հեռախոսով, նույնսիկ՝ չեն գուշակում, որ կարող են վարակվել «հեռախոսային դերմատիտ» հիվանդությամբ: Այն ներկայում լավ ուսումնասիրված չէ, և դրա դեմ պայքարի միջոցները կարող են այնքան էլ լավը չլինել:



Նույն շարքից