Հասարակություն 

Անվանել ոստիկանապետին լակոտ և մնալ անպատիժ, դա պարզապես նշանակում է տալ ազդակ բոլորին. Պատգամավոր

analitik.am

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կան իրավիճակներ, որոնցից հետո հասկանալի է դառնում, որ ինչ որ մի կարևորագույն բան պետությունում չի աշխատում։

Անվանել ոստիկանապետին լակոտ և մնալ անպատիժ, դա պարզապես նշանակում է տալ ազդակ բոլորին, որ այլևս երկրում ոստիկանությունը լիարժեք չի վարահասկում իրավիճակը։

Սակայն ինչու եմ զարմանում...հիշում եք թե ինչպես մարմանվաճառ-համասեռամոլների մի խումբ, ուղղակի ծեծի էին ենթարկել ոստիկաններին հենց ոստիկանության բաժանմունքում և ահա ոստիկանության "տոլլեռանտ հանդուրժողականության" դրսևորումը դեպի բացահայտ այլանդակություն բերեց նրան, որ արդեն այսօր փաստացի կարելի է վիրավորել պետության յուրաքանչյուր ներկայացուցչին և մնալ անպատիժ։

Հ. Գ Սա այսօրվանից միայն ոստիկանության խնդիրը չէ, այլ ուղղակի վերաբերվում է բոլորիս» ։

 

Նույն շարքից