Հասարակություն 

Մոսկվայի կենտրոնում շինարարական աշխատանքների ժամանակ գանձարան է հայտնաբերվել

Մոսկվայի կենտրոնում գանձարան է հայտնաբերվել՝ 19-րդ դարի մետաղադրամներով: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, այն հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ժամանակ:

Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է մի քանի հազար մետաղադրամ: Ենթադրվում է, որ դրանք պատկանել են քաղաքացու, ով որոշել է իր հարսստությունը թաքցնել տան պատերի մեջ:

Ընդհանուր գտածոյի արժեքը հասնում է 35,5 հազար ռուբլու, ինչը համարժեք է այն տարիներին մայրաքաղաքում աշխատող քաղաքացու աշխատավարձին:

Նույն շարքից