ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ դեմոկրատ Նենսի Փելոսիի արձագանքը չի վրիպել սոցկայքերի օգտատերերի աչքից: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում Փելոսին իրեն շատ զուսպ է պահել, սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է հրաժարվի վրեժի, հակադրվելու քաղաքականությունից և օգտվի հնարավորությունից, որը տրվում են համագործակցության, կոմպրոմիսների ընդհանոր շահի արդյունքում, Փելոսին չի կարողացել զսպել իրեն: Նա կանգնել է ու սկսել է ծափահարել, միևնույն ժամանակ սարկազմով ժպտալ:
Imagine the amount of memes we're gonna get with Nancy Pelosi clapping like this pic.twitter.com/Yr65w0ZXM7
— . (@stan_elites) February 6, 2019