Հասարակություն 

Տուգանողի մերն էլ հերն էլ. Բողոքի ակցիա կառավարության մոտ

Տաքսու վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության մոտ: Վարորդները պահանջում են կայանատեղիներ տրամադրել իրենց, քանի որ դրանց բացակայության արդյունքում տուգանքներ են լինում: Տաքսու վարորդները օրեր առաջ ևս ակցիա էին իրականացնում՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականը:

Վարորդներից մեկի խոսքերով, իրենք ամեն ինչ արել են Հայաստանում հեղափոխության համար, նույնիսկ ինքը հոկտեմբերի 2-ին ԱԺ հայտնի նիստի ժամանակ ուղևորին համոզել է ու տարել է խորհրդարան, իսկ հիմա իշխանությունները չեն կատարում իրենց խոստումները: Քաղաքացին նաև խոսեց տուգանքների մասին՝ հայտարարելով տուգանողի հերն էլ, մերն էլ:

Ավելի ուշ կառավարությունից հայտնեցին, որ դահլիճում կընդունեն տաքսու վարորդներին և կլսեն նրանց բողոքի ձայնը: Մոտ 20 րոպե հետո տաքսու վարորդներին ընդունած կառավարության ներկայացուցիչը լսեց նրանց պահանջները և խոստացավ հետամուտ լինել դրանց կատարմանը:

Նույն շարքից