ԱՄՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության մոսկովյան բյուրոն մարտի վերջին փակվելու է: Այս մասին հայտնում են ամերիկյան իշխանությունները:
Հայտարարության մեջ նշվում է, որ բյուրոն փակվում է աշխատանքի ծավալի էական կրճատման պատճառով: Բյուրոն փակվելու է մարտի 29-ին, իսկ վերջին օրը, երբ այն բաց կլինի, լինելու է փետրվարի 28-ը:
Մոսկովյան բյուրոյի փակվելուց հետո Աթենքում գտնվող միգրացրայի և քաղաքացիության ծառայությունների բյուրոն կստանձնի հարցերը, որոնք վերաբերում է միգրացիային՝ Ռուսաստանից, Հայաստանից, Ադրեջանից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լատվայից, Լիտվայից, Մոլդովայից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից:
Որոշ ծառայություններ, որոնք մինչ այս կատարել է փակվող բյուրոն, ստանձնելու է Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը: